2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 26-ին: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների փակ, գաղտնի քվեարկության արդյունքների համադրմամբ։

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը կանցկացվի հետևյալ անվանակարգերում՝

  • լավագույն 3 մարզիկներ
  • լավագույն կին մարզիկ
  • հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ
  • լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ)
  • լավագույն երիտասարդ մարզիկ
  • վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն
  • Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ
  • լավագույն մարզիչ
  • հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ):

Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կպարգևատրվի դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և հավաստագրով: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողը կորոշվի առցանց քվեարկությամբ: