«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Հեղինակային հանրակրթական ծրագրեր իրականացանող փորձարարական-հետազոտական միավորում կրթահամալիրի տնօրենի թեկնածուին ներկայացվող պահանջները.

  • ՀՀ քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,
  • վերջին 5 տարիներին գիտամանկավարժական աշխատանքի փորձ,
  • կրթահամալիրում իրականացվող պետական այլընտրանքային՝ կրթահամալիրի մանկավարժական աշխատողների կողմից մշակվող, ներդրվող, տարածվող հեղինակային մանկավարժության ծրագրերի, կրթահամալիրի զարգացման ծրագրերի հիմնադրույթների իմացություն,
  • հեղինակային մանկավարժության կազմակերպման փորձ, հրապարակումներ։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը.

  • դիմում կրթահամալիրի խորհրդի նախագահի անունով,
  • ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
  • ինքնակենսագրություն,
  • հրապարակումների ցանկը, գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրա առկայության դեպքում),
  • կրթահամալիրի 2026-2029 թթ զարգացման ծրագիր։

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:

Փաստաթղթերն ընդունվում են կրթահամալիրի տնօրենի գրասենյակում (էլ․ հասցե՝ info@mskh.am; հասցե՝ Րաֆֆու 57, հեռախոս՝ 010 74 72 46), 2025 թ. դեկտեմբերի 23-ից մինչև 2026 թ․ հունվարի 23-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 16։00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2026 թ. փետրվարի 4-ին, ժամը 17:00, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստացի» կենտրոնում (հասցե՝ Րաֆֆու 57, հեռախոս՝ 010 74 72 46; 091 43 10 99):