Տալլինի համալսարանի Կրթական առաջնորդության ակադեմիան հրավիրում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին՝ դիմելու «Կրթական նորարարություն և առաջնորդություն» միկրոաստիճանային ծրագրին։
Ծրագիրը ֆինանսավորում է EstDev-ը՝ տրամադրելով սահմանափակ թվով դրամաշնորհներ Հայաստանի և Մոլդովայի դիմորդների համար։ Ծրագիրը երկշաբաթյա է. անցկացվելու է անգլերենով և առցանց հանդիպումների ձևաչափով:
Ծրագրի շրջանակում մասնակիցները կզարգացնեն և կմշակեն գործողությունների ծրագիր՝ Հայաստանի կրթական համակարգում առկա որևէ խնդրի լուծման համար։
Դիմելու վերջնաժամկետն է 2025 թ. դեկտեմբերի 8-ը:
Մանրամասները՝ կից: