«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից հաստատվել է 2025 թվականի պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման քննական կենտրոնների վերաբերյալ հրամանը:
Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների մանկավարժական աշխատողների, մարզիչ-մանկավարժների 2025 թ. կամավոր ատեստավորումն անցկացվելու է հետևյալ օրերին և ժամերին.
- Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի թիվ 20 հիմնական դպրոցում՝ երաժշտություն (նվագակցություն (դաշնամուր), փայտյա փողային գործիքներ, պղնձյա փողային գործիքներ)
- Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի թիվ 135 հիմնական դպրոցում՝ պարարվեստ
- Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի թիվ 20 հիմնական դպրոցում՝ թատերարվեստ (թատերարվեստ), շախմատ, գեղարվեստական մարմնամարզություն, սպորտային մարմնամարզություն, սպորտային ակրոբատիկա և ցատկացանց, լող:
Ատեստավորման օրը մանկավարժական աշխատողն ատեստավորման կենտրոն պետք է ներկայանա նշված ժամից 45 րոպե առաջ՝ իր հետ ունենալով ԳԹԿ-ի կողմից իրեն նախապես ուղարկված անցաթուղթը և անձը հաստատող փաստաթուղթը: Մանկավարժական աշխատողների մուտքը կենտրոն սկսվում է ատեստավորման կենտրոնի ղեկավարի հրահանգով:
Միաժամանակ հավելենք, որ ԳԹԿ-ից կողմից ուղարկվել են ծանուցումներ գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային փոստի հասցեներին։