Հաշվապահի պաշտոնային պարտականությունները՝

  1. Հաշվապահության վարում՝ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի, ինչպես նաև ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ «ՀԾ» համակարգչային ծրագրով.
  2. Ստացված դրամաշնորհային միջոցների համար առանձնացված հաշվառման վարում` դրամաշնորհատուների կողմից սահմանված ուղեցույցներին համապատասխան.
  3. Աշխատավարձի հաշվարկների իրականացում և վճարում․
  4. Ստացված ծառայությունների ձեռք բերված հիմնական միջոցների և պաշարների մուտքագրում.
  5. Հիմնական միջոցների ամորտիզացիայի հաշվարկում, հիմնական միջոցների հաշվառում, համեմատում գույքագրման ցուցակների հետ, հիմնական միջոցների դուրսգրում, տեղա­շարժի գրանցում.
  6. Գործուղման (օրապահիկի, գիշերավարձի, ճանապարհածախսի) ծախսերի հաշվարկների իրականացում և գործուղման հաշվետվությունների պատրաստում.
  7. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում.
  8. Գլխավոր հաշվապահի կողմից ընթացիկ առաջադրանքների կատարում, պարբերաբար կազմակերպվող քննարկումներին մասնակցություն.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն տնտեսագիտական և/կամ հաշվապահական հաշվառման կրթություն։
  2. Ֆինանսական և հաշվապահական հաշվառման ծրագրերի (MS Project, ՀԾ իմացությունը պարտադիր է)։
  3. Միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում աշխատելու փորձը կդիտարկվի որպես առավելություն։
  4. Համակարգչային գրագիտություն (առնվազն` Word, Excel, PowerPoint)։
  5. Առնվազն 3 տարվա հաշվապահի աշխատանքային ստաժ։
  6. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
  7. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Դիմումների ընդունման ժամկետն է` 04.12.2025-13.12.2025 թթ.:

  • Աշխատավարձի չափը՝ 220,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 13.12.2025թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թդեկտեմբերի 17-ին` ժամը 1050-ից,հասցե՝ Երևան, Տիգրան Մեծի 67, 2-րդ հարկ, 201 սենյակ (անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է)։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: