ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 3-ի N 2751-Ա/2 հրամանով հաստատվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող կազմակերպությունների ներկայացրած մոդուլները: Ըստ այդմ՝ վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել են հետևյալ 5 կազմակերպությունները.
- «Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն
- «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ
- «Քայլ առ քայլ» բարեգործական կազմակերպություն
- «Թիչինգ ըքադեմի» կազմակերպություն
- «Սմարթ զարգացման դպրոց» կրթամշակութային և մեթոդամանկավարժական աջակցման բարեգործական ՀԿ: