ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն իրականացրել է «Հայ երգը» նախագիծը։
Ծրագրի շրջանակում Գյումրու ժողգործիքների պետական նավագախմբի հետ համատեղ համերգով հանդես են եկել ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանը, Գուրգեն Դաբաղյանը, Արտավազդ Մելքոնյանը, Արման Խաչատրյանը և Խաչիկ Սահակյանը։ Ծրագրի նպատակն է ազգային ոչ նյութական մշակույթի պահպանումը, հանրայնացումն ու սերունդներին փոխանցումը, ազգային երաժշտության հանրահռչակումը։
Համերգի բանախոսն է եղել երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանը։