Աշխատանքային պարտականություններն են`

  1. խորհրդատվություն է տրամադրում Լեզվի կոմիտեի իրավական կարգավորումներ պահանջող հարցերի վերաբերյալ.
  2. աջակցում է Կոմիտեի կառուցվածքային ու բովանդակային փոփոխությունների իրականացմանը՝ համապատասխան իրավական կարգավորումների առաջարկներ ներկայացնելով.
  3. հանդես է գալիս օրենսդրական փոփոխությունների առաջարկներով.
  4. մասնակցում է կոմիտե ներկայացված դիմումների, բողոքների, առաջարկությունների և այլ գրությունների վերաբերյալ իրավական գնահատականների տրամադրմանը.
  5. մասնակցում է կոմիտեի շահերի պաշտպանության իրականացմանը։

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. «Իրավագիտություն» մասնագիտության գծով բարձրագույն կրթություն։
  2. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա փորձ կամ երեք տարվա մասնագիտական ստաժ կամ իրավաբանության բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
  3. Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և կարողություններ։
  4. Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն։
  5. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն։
  6. Գրական հայերենի տիրապետում։
  7. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 (մեկ) տարի:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ, ժամը 9:00-12:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2025 թ. դեկտեմբերի 1-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 2-րդ հարկ, հեռ.` 010-599-659: