Մեկնարկել է 2026-2027 ուսումնական տարվա «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի դիմումների առցանց ընդունելությունը (https://stipendiumhungaricum.hu/apply/). ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է 30 կրթաթոշակային տեղ:
Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2026-2028 թթ. «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի շրջանակում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի հիման վրա:
«Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել կարճաժամկետ (առանց ավարտական վկայականի), բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի, հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերով ուսումնառելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները:
Դիմումների առցանց ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի հունվարի 15-ն է՝ ժամը 14:00-ն (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով):
Դիմումի ուղեցույցը հնարավոր է գտնել հետևյալ հղումներով՝ https://tinyurl.com/k2tw6xfy, https://tinyurl.com/53tncbtf:
Գրանցվելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ ներկայացվող պայմաններին, որոնք հասանելի են դիմումի ուղեցույցներում՝ https://tinyurl.com/2xnz9nra, https://tinyurl.com/3rnjhcj5:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին (ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ +374 10-59-96-99):
Ծանոթություն. արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշումով:
Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում: