Նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

Անշարժ գույք հետ վերցնելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին անշարժ գույք ամրացնելու, «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք ամրացնելու մասին,

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին,

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին,

«Հանրապետական թ. 1 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունից գույք հետ վերցնելու, «Հանրապետական թ. 1 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահելու , «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին,

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու ու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: