Կամավոր ատեստավորման արդյունքները մասնակիցը կարող է բողոքարկել էլեկտրոնային թեստավորման արդյունքների ամփոփաթերթը ստանալուց, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում՝ ԳԹԿ-ի կայքում արդյունքների հրապարակումից հետո՝ հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ կեսգիշերից սկսած՝ 24 ժամվա ընթացքում:
Ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումը ներկայացվում է Տեղեկատվական համակարգի միջոցով՝ vexams.emis.am՝ այն ուղարկելով ԳԹԿ՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի:
Ուսուցիչները կարող են Տեղեկատվական համակարգում մուտք գործել իրենց հարցաթերթի էջ՝ համոզվելու համար, որ քննական ամփոփաթերթի պատասխանները համապատասխանում են իրենց ընտրած ճիշտ պատասխանների տարբերակներին: Հարցաթերթի յուրաքանչյուր հարցի ներքևում առկա է բողոքարկման համար նախատեսված կոճակ. պետք է նախ սեղմել այն, ապա բացված պատուհանում մուտքագրել տվյալ հարցի հետ կապված բողոքարկման բովանդակությունը, ապա սեղմել ուղարկել կոճակը: ԳԹԿ-ն կդիտարկի բողոքարկման հայտը, հանձնաժողովի կողմից տրվող բողոքարկման պատասխանը նույնպես կարտացոլվի նույն հարթակում:
Ուշադրություն. էլեկտրոնային փոստով ներկայացված բողոքարկման դիմումները չեն դիտարկվելու: