Հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հիշատակի օրը Ա. Բաբաջանյանի անվան պետական ֆիլհարմոնիայի ներկայացուցիչները, Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի ուսանողներն ու դասախոսները ծաղիկներ են խոնարհել մեծն կոմպոզիտորի հուշարձանին մոտ:
Միջոցառմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Արարողության մեկնարկել է Բաբաջանյանի անվան քոլեջի երգչախմբի կատարումներով (Խմբավար՝ Մամիկոն Անդրեասյան): Ուսանողները ներկայացրել են Բաբաջանյանի հայտնի գործերը` հավերժացնելով նրա անունն ու ստեղծագործական ժառանգությունը: