Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հեռախոսային ավտոմատացված միասնական նոր համակարգի անցնելուց հետո նախարարության մի շարք արտաքին հեռախոսահամարներ այլևս չեն գործում, իսկ ստորաբաժանումների ղեկավարներին ամրագրված արտաքին հեռախոսահամարներում կատարվել են փոփոխություններ:

Ըստ այդմ՝ ԿԳՄՍՆ ոլորտային ստորաբաժանումներ միանալու կամ կոնկրետ մասնագետի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է բացառապես զանգահարել նախարարության հեռախոսային ավտոմատացված միասնական համակարգի՝ (+374) 10599699 հեռախոսահամարին և ընտրացանկերի օգնությամբ հետևել ձայնային հրահանգներին կամ հավաքել ներքին համարը:

Ձայնային հրահանգին հետևելով և կատարելով համապատասխան ընտրություն՝ համակարգը զանգը կուղղորդի նախարարության ոլորտային ստորաբաժանման համապատասխան աշխատակցին, որը կպատասխանի ձեզ հետաքրքրող հարցին:

Նշենք, որ հեռախոսահամարը գործում է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-18:00:

ԿԳՄՍ նախարարության արտաքին և ներքին հեռախոսահամարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/static/structura, իսկ ձայնային հրահանգների մասին տեղեկատվությանը՝ կից ֆայլում: