ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 9-րդ կետի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝ «Դիլիջանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են'

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է'

1) դիմում կառավարման խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով' սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.

5) ինքնակենսագրություն:

6) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը /առկայության դեպքում/

Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են Դիլիջանի արվեստի պետական քոլեջում. Կալինինի փող. 57 հասցեում:

2025թ. հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ ամեն օր, ժամը՝ 9:00-ից մինչև ժամը 17:00, բացի հանգստյան ( շաբաթ և կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը՝ 13:00-ին, «Դիլիջանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում, ք. Դիլիջան, Կալինինի փող. 57 հասցեում: Տեղեկությունների համար զանգահարել (0268) 2-74-86, հեռախոսահամարով, էլ. հասցե՝ pianoart@list.ru: