Ամփոփվել են 2026 թվականի «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրի հայտերը:
Մրցույթին ներկայացված նախագծերը քննել և 2026 թվականին դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը, որի որոշումը ևս հաստատվել է նախարարի հրամանով:
Դրամաշնորհ տրվելու է մամուլի հետևյալ խմբերի նախագծերին՝
- ազգային փոքրամասնությունների տպագիր պարբերականներ,
 - մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
 - գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ։