Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ, 60 կգ քաշային Վահե Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացված Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում:
Նախնական փուլում Աղասյանն առավելության է հասել Բուլղարիայի, Իսպանիայի և Մոլդովայի ներկայացուցիների նկատմամբ, կիսաեզրափակչում հաղթել է բելգիացի մարզիկին, իսկ եզրափակչում պարտության է մատնել Վրաստանի ներկայացուցչին:
Աղասյանը դարձել է հայկական ձյուդոյի պատմության մեջ երկրորդ մարզիկը, որը ոսկե մեդալ է նվաճել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի առաջին ոսկե մեդալն այս տարիքային խմբում նվաճել էր Արմեն Նազարյանը՝ դեռևս 2003 թվականին։
Հայաստանի հավաքականի կազմում Քիշնևում անցկացված առաջնությունում հանդես են եկել նաև Մարտին Բադալյանը (60 կգ), Ժիրայր Համբարյանը (66 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (100 կգ):