ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով,

2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,

4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան,

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, «Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում։

Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, «Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 35 հասցեում:

Տեղեկությունների համար զանգահարել +374 77553815, 0232-3-21-93 հեռախոսահամարներով: