Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2023թ. ապրիլի 27-ին Բրյուսելում և 2023թ. օգոստոսի 1-ին Երևանում ստորագրված «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա սեպտեմբերի 12-ին: «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» համաձայնագրով Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի 29.3 մլն եվրո բյուջետային աջակցություն՝ որպես դրամաշնորհ:
Համաձայնագիրն ուղղված է Հայաստանի կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը՝ 2021-2026 թվականների Կառավարության ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, մասնավորապես՝ 2022 թվականի հուլիսի 25-ին հաստատված ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրին և դրանից բխող 2022-2026 թվականների գործողությունների ծրագրին:
ԵՄ բյուջետային աջակցության «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի (CRIS number NDICI-GEO-NEAR/2023/448-501)՝ 2023թ. ընթացքում նախատեսված պայմանների իրականացման վերաբերյալ 2025թ. ինքնագնահատման զեկույցը՝ կից: