ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով,
2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան,
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարանում։
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարանում, հասցեն՝ ք․ Եղվարդ, Երևանյան փ. 10։ Տեղեկությունների համար զանգահարել 091-47-03-74, 094-76-73-76, 077-56-39-52 հեռախոսահամարով, էլ. հասցե` nairiusumnaran2022@gmail.com: