ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ, 5-րդ կետերի և 31-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ»-ի

Լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր).

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածշրջանային թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ–ում, ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զ.,Մոլդովական 37ա :

2025 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, բացի հանգստյան /շաբաթ, կիրակի/ և ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զ., Մոլդովական 37ա հասցեում:

Տեղեկությունների համար դիմել կառավարման խորհրդի նախագահ Ռ. Գևորգյանին /հեռ.՝ 077 70 11 17/ և քոլեջի տնօրենի պ/կ Ն. Հովհաննիսյանին /հեռ.՝ 093 75 35 61/:

Փաստաթղթերը ներկայացնել առձեռն: