ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Մասնագիտական վերապատրաստում 2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը։

Ֆինանսավորման է երաշխավորվել 38 ծրագիր։ Այսպիսով, ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող 11 գիտական կազմակերպություններից և բուհերից 38 երիտասարդ հետազոտող մասնագիտական վերապատրաստում կանցնի ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, Հարավային Կորեայի և այլ երկրների առաջատար համալսարաններում ու գիտական կենտրոններում։

Հիշեցնենք, որ մրցույթի հայտատու կարող էին լինել հետևյալ 3 խմբերի ՀՀ քաղաքացիները կամ ռեզիդենտները՝

  • մագիստրատուրայի ուսանողներ՝ ընդգրկված բազային ֆինանսավորման որևէ ծրագրում,
  • 1990թ․ հունվարի 1-ից հետո ծնված ասպիրանտներ կամ հայցորդներ, որոնք կազմակերպությունում ձևակերպված են որպես հայցորդ մրցույթին դիմելու վերջնաժամկետից առնվազն մեկ տարի առաջ,
  • 1974թ․ հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճան ունեցող և գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձինք, որոնք կազմակերպության հետ ունեն աշխատանքային պայմանագիր։

Վերապատրաստման տևողությունը կարող է լինել 2-ից մինչև 12 ամիս: