ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի N 1593-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության կոլեգիալ կառավարման խորհրդի նախագահի անունով,
2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան,
5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթը (առկայության դեպքում)
6) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 6-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, ՀՀ ԿԳՄՍՆ «Վանաձորի Կ.Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում։
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանում, հասցեն՝ գ․ Ամասիա, 24 փողոց, փակուղի 1, օբյեկտ՝ 3/1։ Տեղեկությունների համար զանգահարել (+314)-93-85-45-26, (+314)85-45-25 հեռախոսահամարով, էլ. հասցե՝ am.us.tnoren@mail.ru: