ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագրի հայտերի ընդունման գործընթացը հետևյալ մարզաձևերով՝ ծանրամարտ, սուսերամարտ, գեղասահք, լող, սեղանի թենիս և ձյուդո:
Եռօրյա վերապատրաստումը կանցկացվի Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում միջազգային ֆեդերացիաների որակավորված մասնագետների կողմից՝ համաձայն միջազգային ծրագրերի և չափորոշիչների:
Վերապատրաստումն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել մարզիչ-մանկավարժների գիտելիքներն ու հմտությունները՝ ապահովելով նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը։
Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև 2025 թվականի նոյեմբերի 9-ը ellada.harutyunyan@escs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել՝
- անձնագրի կամ նույնականացման քարտի էջերի պատճենը,
- բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմի պատճենը:
Նամակի թեմայի դաշտում անհրաժեշտ է նշել՝ «Մարզիչ-մանկավարժների վերապատրաստում – [Անուն Ազգանուն]»:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410-599-637 հեռախոսահամարով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-18:00: