ՀՀ Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1569-Ն որոշմամբ հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Արագածի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի (Խորհուրդը) հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են.

1) ՀՀ քաղաքացիությունը,

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու հավակնորդը ներկայացնում է՝

1) դիմում՝ կառավարման խորհրդի նախագահի անունով,

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,

4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են «Արագածի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում՝ համայնք Ծաղկահովիտ զորավար Անդրանիկի 4 հասցեում, 2025 թ. հոկտեմբերի 10-27-ը ներառյալ, ամեն օր ժամը 09:00-ից 15:00-ը, բացի հանգստյան (կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Արագածի արհեստագործական պետական ուսումնարանում՝ համայնք Ծաղկահովիտ զորավար Անդրանիկի 4 հասցեում: Տեղեկությունների համար դիմել՝+37493-33-33-17 հեռախոսահամարով, էլեկտրոնային հասցե՝ usumnaran.aragach@gmail.com