ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 1593 որոշմամբ հաստատված՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 5-րդ կետի համաձայն՝

ՀՀ ԿԳՄՍՆ «Սիսիանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

  1. ՀՀ քաղաքացիությունը:
  2. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
  1. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
  1. Դիմում՝ կոլեգիալ կառավարման խորհրդի նախագահի անունով:
  2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
  3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը:
  4. Տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով՝ սույն կարգի 13-րդ կետի պահանջներին համապատասխան:

Փաստաթղթերի պատճենները կոլեգիալ կառավարման խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ԿԳՄՍՆ «Սիսիանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ ք. Սիսիան, Չարենցի 12 հասցեում 2025 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 24-ը ներառյալ, ամեն օր ժամը 09 00 –ից մինչև 16 00, բացի հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային (տոնական և հիշատակի) օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 4-ին ժամը 13 00 -ին «Սիսիանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ ք. Սիսիան, Չարենցի 12 հասցեում:

Տեղեկատվությունների համար դիմել 028322840 կամ +37494486314 հեռախոսա-համարներով, փաստաթղթերն ուղարկել sisianstatecollege@mail.ru էլեկտրոնային հասցեին: