ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ Երևանում, Գյումրիում, Գառնիում և Գեղարդում կայացել է «Հայաստանի գույները» ակվարելի երրորդ միջազգային փառատոնը: Գյումրիում կայացած ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Փառատոնի շրջանակում Գյումրիում տեղի են ունեցելմի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ ցուցադրական դասընթացներ հրավիրված վարպետներ Ալեքս Հիլկուրտսի (ԱՄՆ), Լիու Ցյի (Չինաստան) և Ջհունգ Հունսունգի (Հվ. Կորեա) մասնակցությամբ, անհատական հանդիպումներ և քննարկումներ արվեստագետների հետ: Իրանից հրավիրված արվեստագետ Նադար Մոհազաբնիան անցկացրել է ջրաներկի տեխնիկայի վարպետության դաս։
«Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում տեղի է ունեցել Արշակ Ֆետվաճյանի ջրաներկի աշխատանքների ցուցահանդեսը, իսկ Գյումրու Աբովյան փողոցում կազմակերպվել է տոնավաճառ: Փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում իրականացվել է վարպետների խմբակային նկարչություն։
Հաջորդաբար տեղի են ունեցել պլեներներ Գառնիում և Գեղարդում, Դիլիջանում: Փառատոնի շրջանակում Հայաստանի նկարիչների միության արվեստի սրահում բացվել է ցուցահանդես, որին հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, միջազգային հեղինակություն ունեցող վարպետներ: