ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Արևածին» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում և Օձուն, Ախթալա բնակավայրերում իրականացվել է «Ձեռամբ հյուսած» ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր Ալավերդի, Օձուն և Ախթալա համայնքներում մշակութային կրթության միջոցով խթանել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունն ու փոխանցումը, ինչպես նաև նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման միջոցով նպաստել նշյալ համայնքների զարգացմանը:
Ծրագրի շրջանակում տարբեր տարիքի շահառուների համար կազմակերպվել են իրազեկման հանդիպումներ, ինչպես նաև հայկական ձեռարվեստի 5 տեխնիկաների՝ գորգագործության, միակողմանի և երկկողմանի կարպետագործության, Մարաշի ասեղնագործության, թաղիքագործության վերաբերյալ դասընթացներ:
Ծրագիրն ամփոփվել է մասնակիցների շուրջ 70 աշխատանքների ցուցադրությամբ:
Ծրագրի իրականացումը նպաստել է ոչ միայն համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու կենսունակությանը, այլև մշակութային ժառանգության փոխանցմանը և կանանց ներուժի հզորացմանը: