Ամփոփվել է ««Տարվա լավագույնները» 2024-2025» մրցույթը. ներկայացվել է 35 հայտ՝ 12 անվանակարգում, որից հանձնաժողովը հաղթող է ճանաչել 22-ը (21-ը՝ անհատական, 1-ը՝ խմբային):

Մրցույթն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ համաձայն ԿԳՄՍ նախարարի 2020 թ. հոկտեմբերի 7-ի N 37-Ն հրամանով հաստատված ««Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի»:

Հաղթող ճանաչված անձինք կխրախուսվեն ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրերով՝ հոկտեմբերի 4-ին կայանալիք «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» խորագրով ուսուցչական համաժողովի ընթացքում: