ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1494-Ն, ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն և ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի N 1593-Ն որոշումներով հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 11-րդ կետերի համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Ալավերդու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության կոլեգիալ կառավարման խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները կառավարման խորհրդի նախագահին կամ քարտուղարին պետք է ներկայացնել առձեռն՝ բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 21-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00 -ից մինչև ժամը 17:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, ՀՀ ԿԳՄՍՆ «Ալավերդու պետական քոլեջ» ՊՈԱԿ–ում:

Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ «Ալավերդու պետական քոլեջ» ՊՈԱԿ–ում, ք. Ալավերդի, Սանահին սարահարթ 3/6ա հասցեում։

Տեղեկությունների համար դիմել (0253)3-25-21, 091-34-98-62 հեռախոսահամարներով, էլ.հասցե` alqol69@mail.ru: