ՀՀ Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1569-Ն որոշմամբ հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ ՀՀԿԳՄՍ «Գյումրու պետական տեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ի

Կոլեգիալ կառավարման մարմնի (Խորհուրդը) հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են.

1) ՀՀ քաղաքացիությունը,

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու հավակնորդը ներկայացնում է՝

1) դիմում՝ կառավարման խորհրդի նախագահի անունով,

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,

4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են «Գյումրու պետական տեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ ք.Գյումրի, Տիգրան Մեծ 29 հասցեում, 2025 թ. հոկտեմբերի 1-ից 21-ը ներառյալ, ամեն օր ժամը 9:30-ից 17:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, «Գյումրու պետական տեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ ք.Գյումրի, Տիգրան Մեծ 29 հասցեում:

Տեղեկությունների համար դիմել՝ (0312)51900 հեռախոսահամարով, էլեկտրոնային հասցե՝ technical.college.gyumri@gmail.com: