ՀՀ ԿԳՄՍՆ «Քաջարանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր տեղի համար։
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիրը)
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով․
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.
5) ինքնակենսագրություն
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, Քաջարանի արհեստագործական պետական ուսումնարանում հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Քաջարան, Խանջյան 5։
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15։00-ին, Քաջարանի արհեստագործական պետական ուսումնարանում։
Տեղեկությունների համար զանգահարել՝ /077/ 52-32-90, հեռախոսահամարով, էլեկտրոնային հասցեն՝ qajaran.usumnaran@mail.ru: