ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի N 1593-Ն որոշմամբ հաստատված՝ «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության և թափուր տեղի համալրման» կարգի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Արթիկի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության կոլեգիալ կառավարման խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.
5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթը (առկայության դեպքում).
6) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները կառավարման խորհրդի նախագահին կամ քարտուղարին պետք է ներկայացնել առձեռն՝ բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00 -ից մինչև ժամը 17:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, ՀՀ ԿԳՄՍՆ «Արթիկի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ում:
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ «Արթիկի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ում, Արթիկ համայնք, Տոնականյան 33 հասցեում։
Տեղեկությունների համար դիմել (0244) 5 27 57. +374 93-44-44-41 հեռախոսահամարներով, փաստաթղթերն ուղարկել qoIej@mail.ru էլեկտրոնային հասցեով: