ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի N 1593-Ն որոշմամբ հաստատված՝ «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության և թափուր տեղի համալրման» կարգի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության կոլեգիալ կառավարման խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.

5) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթը (առկայության դեպքում).

6) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները կառավարման խորհրդի նախագահին կամ քարտուղարին պետք է ներկայացնել առձեռն՝ բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00 -ից մինչև ժամը 17:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ–ում:

Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ–ում, Թամանյան 2 հասցեում։

Տեղեկությունների համար դիմել (312) 3 03 72, +374 62 49 96 հեռախոսահամարներով, փաստաթղթերն ուղարկել usumnaran1.gyumri@bk.ru էլեկտրոնային հասցեով: