ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի արհեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի կոլեգիալ կառավարման մարմինը /խորհուրդը/հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի արհեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ում (ք. Երևան, Բուռնազյան 143), 2025 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, «Երևանի արհեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ում՝ ք. Երևան, Բուռնազյան 143 հասցեում։

Տեղեկությունների համար դիմել /010/ 47-17-31, /010/47-17-32 հեռախոսահամարներով, էլ.հասցե arhesticollege@gmail.com: