ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝ «Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով,

2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,

4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան,

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, «Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում։

Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, «Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Ալավերդի, Մարտի 8/2 հասցեում:

Տեղեկությունների համար զանգահարել (374 253) 2-27-38, 099 877919 հեռախոսահամարներով, էլ փոստ alarus@bk.ru: