ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ Երևանում ռուսական տունը հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2026-2027 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատություններում բարձրագույն, միջին մասնագիտական և լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերով ուսանելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ազգությամբ ռուսները, որոնք մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (ՀՀ քաղաքացիություն ունեցողներ և Ռուսաստանի Դաշնության տարածքում 01.09.2025թ. դրությամբ գրանցում չունեցողներ):
Դիմումներն ընդունվում են մինչև 2025թ. դեկտեմբերի 15-ը:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել https://education-in-russia.com/ տեղեկատվական համակարգում, լրացնել հարցաթերթիկը, ինչպես նաև կցել պահանջվող փաստաթղթերը:
Ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների ցանկին կարելի է ծանոթանալ ՌԴ կրթության և գիտության նախարարության կայքում հետևյալ հղումով՝ https://russia-edu.minobrnauki.gov.ru/:
Գրանցման, հարցաթերթիկի լրացման հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել Երևանում ռուսական տուն (Մարշալ Բաղրամյան 34): Խորհրդատվության օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 11:00-17:00, ընդմիջում՝ 13:00-14:00, հեռախոս՝ +374 (10) 300-350 (լր. 422), +374 (98) 54-48-90, էլեկտրոնային փոստ՝ m.avanesova@arm.rs.gov.ru:
Հարցեր կարելի է ուղղել նաև «Տելեգրամ» հարթակում՝ «Отбор 2026/27»՝ https://t.me/+-NlhvCmHA5FjMjUy: