Սեպտեմբերի 18-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Իմեջին Երևան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամաս ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: