ՀՀ թիմն արժանացել է 1 արծաթե և 2 բրոնզե մեդալների Բուլղարիայի Շումեն քաղաքում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն անցկացված Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 9-րդ միջազգային օլիմպիադան (EJOI):
Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի (IOI) ձևաչափին, որի ժամանակ մասնակիցները 2 մրցույթային օրերում կատարում են 3-ական առաջադրանքներ, իսկ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 4 մասնակից։
Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի աշակերտ Մամիկոն Համբարյանը (8-րդ դասարան), «Քվանտ» վարժարանի աշակերտներ Հայկ Մանուկյանը (9-րդ դասարան), Արեն Գրիգորյանը (9-րդ դասարան) և Վաչե Քոչարյանը (7-րդ դասարան):
ՀՀ թիմն արժանացել է 1 արծաթե (Հայկ Մանուկյան) և 2 բրոնզե (Մամիկոն Համբարյան և Արեն Գրիգորյան) մեդալների։ Թիմը ղեկավարել են ԵՊՀ դասխոս, Ինֆորմատիկայի հանրապետական հանձնաժողովի նախագահ Արմեն Անդրեասյանը և ԵՊՀ ասպիրանտ Համլետ Միքաելյանը։
Օլիմպիադային մասնակցել են 24 երկրների 96 աշակերտներ։
Հիշեցնենք, որ 2024 թ.-ին Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 8-րդ օլիմպիադան անցկացվել էր Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում, որի ժամանակ Հայաստանի թիմը արժանացել էր 2 բրոնզե մեդալի։