Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն իրականացնում է նոր կրթական ծրագրեր՝ դպրոցահասակ երեխաների տարբեր տարիքային խմբերի համար: 12 կրթական ծրագրի միջոցով երեխաները հնարավորություն ունեն ինտերակտիվ խաղերով բացահայտելու Վարպետի ստեղծագործական գործունեությունը, ծանոթանալու նրա կենսագրությանը:

Մասնավորապես՝ «Ազգային երգը» ծրագիրը նախատեսված է 5-9-րդ դասարանների աշակերտների համար․ երեխաները ծանոթանում են ազգային և պետական խորհրդանիշերին, կատարում ազգային երգ, պար և մասնակցում ինտերակտիվ խաղի:

«Էպոսի հետքերով» ծրագրի շրջանակում երեխաները սահիկաշարի միջոցով ծանոթանում են մեր էպոսին, քննարկում և մասնակցում «Ճի՞շտ, թե՞ սխալ» ինտերակտիվ խաղ-մրցույթին:

«Վարպետը, ես և մայրաքաղաք Անին» ծրագիրը հնարավորություն է տալիս երեխաներին Անիի մասին Վարպետի թողած հուշերի հետքերով երևակայական շրջայց կատարել հայոց հինավուրց մայրաքաղաքում, այնուհետև հատուկ պատրաստված դետալների օգնությամբ վերակերտում Անիի Մայր տաճարը, պարիսպները, Մետաքսի ճանապարհի մի փոքր հատվածը, իսկ ավարտին գրառում են կատարում տպավորությունների մատյանում:

Տուն-թանգարանի կրթական ծրագրերին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/share/p/17FHPGUoUK/: