Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում գործող Հունգարական մշակութային կենտրոնը հրավիրում է ուսանողներին և ավագ դպրոցի աշակերտներին՝ մասնակցելու հունգարերենի անվճար դասընթացների։

Դասընթացները կանցկացվեն Հունգարական մշակութային կենտրոնում (հասցե՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Տիգրան Մեծ 17, 4-րդ հարկ, 402 սենյակ)։

Դասընթացի տևողությունը՝ սեպտեմբերի 8 – դեկտեմբերի 26։

Դասավանդման լեզուները՝ հայերեն/անգլերեն։

Դասընթացի ժամանակացույցը՝

Երկուշաբթի և չորեքշաբթի

  • Ժամը 15:00 – 16:00 (սկսնակների խումբ)
  • Ժամը 17:00 – 18:00 (սկսնակների խումբ)
  • Ժամը 18:10 – 19:10 (սկսնակների խումբ)

Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով:

Դասընթացների նպատակն է ոչ միայն սովորեցնել հունգարերեն, այլև ծանոթացնել մասնակիցներին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պատմությանը, մշակույթին ու արժեքներին։