Դուբայի քաղաքապետարանը ՄԱԿ-ի մարդկային բնակավայրերի ծրագրի հետ (UN Habitat) համագործակցությամբ անցկացնում է Դուբայի Կայուն զարգացման միջազգային 14-րդ մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել կայուն զարգացմանը միտված լավագույն փորձը ու նորարարական լուծումները քաղաքաշինության, շինարարության, պարենի մատակարարման կայուն համակարգերի, մթնոլորտի աղտոտվածության նվազեցման, բնակավայրերի ենթակառուցվածքների պլանավորման և կառավարման ոլորտներում:
Մրցանակաբաշխության, մասնակցության չափանիշների և դիմելու կարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է
https://www.dubaiaward.ae/ պաշտոնական կայքում, ինչպես նաև կից ներկայացվող տեղեկատվական թերթիկում: Դիմումների վերջնաժամկետը 2025 թ. հոկտեմբերի 17-ն է:

Լրացուցիչ մանրամասների համար հնարավոր է կապ հաստատել Դուբայի քաղաքապետարանի կոնտակտային անձնակազմից նախագծի պատասխանատուներ՝ Սուհեյլա Ալիի (hեռ. +971561023450, էլ. հասցե՝ sabadpa@dm.gov.ae) և Իբրահիմ Սախլեի (հեռ. +971503765823, էլ. հասցե՝ Sia_ialsakhle@dm.gov.ae) հետ: