Ճապոնիայի Ցուկուբա համալսարանը հոկտեմբերի 1-31-ն ընդունում է 2026 թ. «Տնտեսական և հանրային քաղաքականություն» մասնագիտացմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտեր (http://pepp.hass.tsukuba.ac.jp/):
Ուսուցման թիրախային խմբերն են բարձրագույն կրթություն ունեցող և տնտեսական քաղաքականության հետ առնչվող ոլորտներում աշխատանքային փորձ ունեցող միջին օղակի պաշտոնյաները: Ուսանողների պարագայում ընդունելության հայտ հնարավոր է ներկայացնել նաև բակալավրիատի ծրագիրն ավարտելուց անմիջապես հետո:
Դիմորդները կարող են օգտվել Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիայի նախարարության (միայն 2027 թ․ ընդունելության պարագայում՝ https://tinyurl.com/ycyr4854) և Ասիական զարգացման բանկի (https://tinyurl.com/yxs77bpe) կողմից տրամադրվող կրթաթոշակներից։
Դիմումները ներկայացնելու ընթացակարգի մասին մանրամասն տեղեկությունները հասանելի են հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/5n7w454j:
Ծրագրի նկարագրության վերաբերյալ տեղեկատվությունը կցվում է։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ԿԳՄՍՆ միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին, հեռ.՝ (+374)10-599-646: