ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունում է 2025 թվականի ամենամյա երիտասարդական ֆորումի մասնակցության հայտերը։

Ամենամյա երիտասարդական ֆորումն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ։ Այն նպատակ ունի մեկ հարթակում համախմբելու Հայաստանի 10 մարզերից և Երևանից շուրջ 150 երիտասարդների, կամավորների, երիտասարդական աշխատողների, համայնքապետարանների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների:

Մասնակիցները հնարավորություն կունենան քննարկելու իրենց հուզող խնդիրները, կարիքները և ակնկալիքները պետական և տեղական մակարդակներում երիտասարդության հարցերով պատասխանատու կառույցների հետ։

Ֆորումը հնարավորություն կտա երիտասարդներին ակտիվ ներգրավվելու պետական և տեղական քաղաքականությունների ձևավորման գործընթացում, կապահովի նրանց կարծիքների լսելիությունը և կզարգացնի համագործակցությունը տարբեր համայնքների երիտասարդների միջև։ Ֆորումը նաև կխթանի երիտասարդների ակտիվության բարձրացմանը համայնքային և հասարակական կյանքում։

Ֆորումին կարող են մասնակցել՝

  1. 16-35 տարեկան երիտասարդներ, որոնք իրազեկ են իրենց համայնքում երիտասարդներին հուզող խնդիրներից և արդեն ներգրավված են դրանց լուծման գործընթացներում,
  2. 16-35 տարեկան կամավորներ,
  3. երիտասարդական աշխատողներ,
  4. համայնքապետարաններում աշխատող երիտասարդության հարցերի պատասխանատուներ,
  5. երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Երիտասարդական ֆորումը կանցկացվի 2025 թ սեպտեմբերի 26-28-ը։

Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/tUo6zJMk3Q95pk5d8

Ամենամյա երիտասարդական ֆորումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության և «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ կողմից։

Ֆորումը կազմակերպվում է նաև հետևյալ ծրագրերի ու գործընկերների աջակցությամբ՝

  • «ԵՄ-ն հանուն երիտասարդների երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագիր. իրականացվում է GIZ-ի կողմից, համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից։
  • «Երիտասարդները գործելիս Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիր. ֆինանսավորվում է Եվրոպական միության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից, իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» կողմից: