Աշխատանքային պարտականություններն են`
1) բյուջետային և ՄԺԾ ծրագրի հայտերի կազման գործընթացի հետ կապված տրամադրել մեթոդական օժանդակություն նախարարության ստորաբաժանումներին,
2) բյուջետային դասակարգմանը և գործող իրավական ակտերին համապատասխան դրամաշնորհային միջոցառումների և նպատակային ծրագրերի մասով իրականացնել նախարարության ենթակայության կազմակերպությունների ֆինանսավորման հաշվարկի և բյուջեով նախատեսված միջոցների բաշխման աշխատանքներ,
3) պատրաստել նախարարության ընթացիկ տարվա բյուջեում ներքին հոդվածային և միջծրագրային վերաբաշխման փաստաթղթերի փաթեթը, և ըստ անհրաժեշտության մուտքագրել PPCM և/կամ Client Treasury համակարգեր,
4) կազմել և ներկայացնել հաստատման դրամաշնորհային միջոցառումների և նպատակային ծրագրերի մասով պայմանագրեր, ինչպես նաև մուտքագրել PPCM և Client Treasury համակարգեր,
5) իրականացնել վերլուծություններ, ապահովել Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքները,
6) նախապատրաստել տեղեկանքներ, հրամաններ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,
7) իրականացնել Վարչության պետի և Բաժնի պետի հանձնարարականներով և սույն պաշտոնի անձնագրով իրեն վերապահված գործառույթներից բխող այլ լիազորություններ:
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
- ՀՀ քաղաքացիություն,
- Բարձրագույն կրթություն,
- Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ,
- Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ,
- Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն:
Փորձագետ ներգրավելու ժամկետն է 6 (վեց) ամիս:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի օգոստոսի 26-28-ը ներառյալ, ժամը 9:00-12:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2025 թ. օգոստոսի 28-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 2-րդ հարկ, հեռ.` 010-599659: