Աշխատանքային պարտականություններն են`
- իրականացնում է մշակույթի և ստեղծարար ոլորտներում միջազգային համագործակցությամբ պայմանավորված աշխատանքների կազմակերպումը, մշտադիտարկումը,
- իրականացնում է կերպարվեստի ոլորտում աշխատանքների կազմակերպման գործընթացը,
- իրականացնում է մշակույթի ոլորտում միջազգային իրավական դաշտի ուսումնասիրություն՝ օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի համապատասխանության համատեքստում,
- իրականացնում է մշակույթի ոլորտում օրենսդրական և ենթաօրենսդրական նախագծերի մշակում, որոնք բխում են «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», տեսալսողական ոլորտներին, ինչպես նաև «Բարեգործության մասին» ՀՀ օրենքներից,
- իրականացնում է վերոնշյալ հարցերի վերաբերյալ մասնագիտական հանրության կարծիքների ուսումնասիրում և ամփոփում,
- իրականացնում է նախարարության և վարչության կանոնադրություններով, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
- ՀՀ քաղաքացիություն,
- Կրթություն, որակավորման աստիճանը` բարձրագույն
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքների իրականացման բնագավառում 3 տարվա ստաժ:
- Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն:
5) Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
6) Գրական հայերենի տիրապետում,
7) Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Փորձագետ ներգրավելու ժամկետն է 5 (հինգ) ամիս:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի օգոստոսի 25-27-ը ներառյալ, ժամը 9:00-12:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2025 թ. օգոստոսի 27-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 2-րդ հարկ, հեռ.` 010-599659: