Փարաքար համայնքում այսօր տեղի է ունեցել «Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների» (ACT) քոլեջի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահան Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, քոլեջի կառավարման խորհրդի պատվավոր անդամ Նարեկ Մկրտչյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
Քոլեջի առաքելությունն է պատրաստել ուսանողներին բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործական ոլորտներում հաջողակ կարիերայի համար։
Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջը նպատակ ունի խթանելու նորարարությունը, ստեղծարարությունը և համագործակցությունը ուսանողների շրջանում՝ առաջարկելով ծրագրեր տեխնոլոգիաների և արվեստի ոլորտներում։ Այն հարթակ է տրամադրում տաղանդավոր երիտասարդներին՝ զարգացնելու իրենց հմտությունները և հաջողությամբ առաջադիմելու մշտապես փոփոխվող միջավայրում։