ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 31-րդ կետի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝ «Սպիտակի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են'
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է'
1) դիմում կառավարման խորհրդի նախագահի անունով.
2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով' սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև ժամը 1800, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, «Սպիտակի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում:

Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 1400-ին, «Սպիտակի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ ք. Սպիտակ, Ս. Ավետիսյան 273 հասցեում:

Տեղեկությունների համար դիմել +(374) 99-21-14-31 կամ +(374) 255-237-11 հեռախոսահամարներով, էլ փոստ spitakipetakancollege@rambler.ru: