ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արվեստի ոլորտում 2026 թվականին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթները:

Մրցույթները կիրականացվեն հետևյալ չորս անվանակարգերում.

Անվանակարգում իրականացվող դրամաշնորհային մրցույթի նպատակն է խթանել Հայաստանում իրականացվող ժամանակակից արվեստի ստեղծագործական նախաձեռնությունների իրականացմանը, նպաստել արվեստի մատչելիությանը տարբեր սոցիալական խմբերի համար՝ խթանելով ժամանակակից արվեստի տարածումը և հանրահռչակումը:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թ. սեպտեմբերի 26-ը՝ ժամը 18:00-ն։

Անվանակարգում իրականացվող դրամաշնորհային մրցույթի հիմնական նպատակն է խթանել կինոարվեստի ոլորտի միջոցառումների իրականացումը, աջակցել Հայաստանում իրականացվող միջազգային կինոփառատոնների կայուն գործունեությանը, նպաստել միջազգային համագործակցության և մասնագիտական փորձի փոխանակման հնարավորությունների ընդլայնմանը, ակտիվացնել մասնագիտական հանրույթի ներգրավվածությունը, աջակցել Հայաստանում և արտերկրում հայկական կինոարվեստի հանրահռչակմանը, նպաստել մշտական հանդիսատեսի (լսարանի) ձևավորմանը և ստեղծարար, տաղանդավոր անհատ արվեստագետների առաջխաղացմանը։ Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թ. սեպտեմբերի 26-ը՝ ժամը 11:00-ն։

Անվանակարգում իրականացվող դրամաշնորհային մրցույթի նպատակներն են մշակութային կյանքի ապակենտրոնացումը, մարզային մշակութային գործունեության խթանումը և կարողությունների զարգացումը, համայնքային մշակույթի և ժամանցի կազմակերպումը, միջհամայնքային և միջմարզային համագործակցության ամրապնդումը, մշակութային ծառայությունների որակի բարձրացումը:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թ. սեպտեմբերի 26-ը՝ ժամը 15:00-ն։

Անվանակարգում իրականացվող դրամաշնորհային մրցույթի հիմնական նպատակն է աջակցել մանկապատանեկան սերնդի ստեղծագործական և գեղագիտական դաստիարակությանը՝ զարգացնելով կրթամշակութային միջավայրը և ապահովելով գեղարվեստական կրթության հասանելիությունն ու որակը:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թ. սեպտեմբերի 26-ը՝ ժամը 13:00-ը:

Հայտեր կարող են ներկայացնել www.armeps.am էլեկտրոնային համակարգում գրանցված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները: