ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդիպել են «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցներին։
Նրանք անդրադարձել են մեր երկրում կրթության գաղափարախոսական հենքին, ռազմավարությանը, զարգացման ծրագրերին, ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ընդլայնմանը, ավագ դպրոցներում ուսումնական ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ու այլ թեմաների: Բանախոսները պատասխանել են աշակերտների հնչեցրած բազմաթիվ հարցերին:
Այնուհետև պատանիները շրջել են խորհրդարանում, եղել Ազգային ժողովի թանգարանում ու գրադարանում: