Մեքսիկայի կառավարությունը մեկնարկել է օտարերկրացիների համար նախատեսված` 2025-2026 ուստարվա կրթաթոշակների տրամադրման գործընթացը։

Դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով՝ Ակադեմիական համագործակցության կառավարման համակարգի (SIGSA) միջոցով՝ https://sigca.sre.gob.mx/:

Մրցույթին հնարավոր է դիմել մինչև 2025 թ․ սեպտեմբերի 12-ը՝ Զարգացման համար միջազգային համագործակցության մեքսիկական գործակալության (AMEXCID) կայքի միջոցով՝ https://shorturl.at/4xvbx:

Մանրամասների համար կարող եք դիմել ԿԳՄՍՆ արտաքին կապերի բաժին, հեռ.՝ (+374)10-599-646: